«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

Հինգ տարի էդ անտեր մեքենան քշում եք, բայց ուղիղ ճանապարհով երթևեկել չկարողացաք

Հինգ տարի էդ անտեր մեքենան քշում եք, բայց ուղիղ ճանապարհով երթևեկել չկարողացաք
15.08.2023 | 14:51

Ի՞նչ պետք է աներ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, եթե գոնե հասկանար, որ ինքը դիվանագիտությամբ է զբաղվում․ հեռախոսը ձեռքից վայր չէր դնի ու ամենօրյա կոնտակտի մեջ կլիներ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների հետ, բանակցություններ կվարեր, Սփյուռքին կդիմեր կոչով, որպեսզի վաղը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ունենայինք Արցախում հումանիտար աղետը կարգավորող բանաձև։

Հիշեցնեմ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ունի 5 մշտական և 10 ոչ մշտական անդամ։ Մշտականներն են՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Այս երկրները կարող են վետո սահմանել ցանկացած բանաձևի վրա: Ոչ մշտական 10 անդամներն են այս պահին Ճապոնիան, Մալթան, Մոզամբիկը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Շվեյցարիան, Բրազիլիան, Ալբանիան, Էկվադորը, Գաբոնը և Գանան:

Բացում եմ մեր ԱԳՆ կայքը․ Արարատ Միրզոյանը իրոք հեռախոսը ձեռքից վայր չի դրել։ Իսկ ո՞ւր է զանգել:

Զանգել է Էստոնիայի, Խորվաթիայի, Բելգիայի, Սլովենիայի, Լատվիայի, Հունգարիայի, Իռլանդիայի, Կիպրոսի, Հյուսիսային Մակեդոնիայի, Իսպանիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Լիտվայի, Վրաստանի ու էլ եսիմորտեղի նախարարներին, Եվրամիության, Կարմիր Խաչի ղեկավարություն, վերջում էլ երևի՝ զոքանչի տուն: Կներեք, ամբաղ-զամբաղ զանգել է աջ ու ձախ, բայց նշածս՝ այս պահին մեզ համար կարևոր որոշում կայացնող 15 երկրներից խոսել է ընդամենը երկուսի արտգործնախարարների հետ, այն էլ՝ ԱԽ ոչ մշտական անդամ։

Արարատ Միրզոյան, էդ երկրների նախարարների հեռախոսի համարները եթե չունես, ասա, ճարեմ տամ զանգի։

Դիվանագիտական աշխատանքը էդ է, դա են անում, ոչ թե զանգես ինչ-որ մի երկիր, սկսես, ժողովրդի լեզվով ասած. լացել։

Պատկերավոր ասած՝ հիվանդին անհապաղ սրտի վիրահատություն պետք է անել, ամենից մոտ հարազատը, չգիտես ինչի, զանգում է աշխարհի բոլոր գինեկոլոգներին։ Սա էդ անտաղանդ հարազատն է։

Երեկ անդրադարձել էի առանց «վարորդական իրավունքի» պետություն «քշողներին», որոնցից մեկն էլ սույն տխրահռչակն է, որի վարած քաղաքականության և նաև դիվանագիտության պատճառով 120 հազար հոգի շրջափակման, սովի ու հիվանդությունների մեջ են։

Որ ասում ենք՝ երկիրը «քշելու պրավա» չունեն, բայց քշում են, սա է։ Ո՛չ պրավա ունեն, ո՛չ գիտելիք, ոչ էլ ուզում են սովորել։ 5 տարի էդ անտեր մեքենան քշում եք, ինչքան պատի ասես խփեցիք, ծռեցիք, ջարդեցիք, բայց ուղիղ ճանապարհով երթևեկել չկարողացաք։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ